ՀԲ. Աղքատության ցուցանիշը Հայաստանում աճել է 3 տոկոսով

PanARMENIAN.Net - Տնտեսական անկման հետ միաժամանակ Հայաստանում աճեց աղքատության ցուցանիշը, դեկտեմբերի 17-ին լրագրողներին է ասել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Այդ առնչությամբ նա հաղորդել է, որ առաջին եւ երկրորդ կիսամյակներում, ներառյալ հուլիսը, հարցում է անցկացվել տնային տնտեսությունների միջեւ, որի արդյունքում պարզվել է, որ 2009-ին նրանց քանակը 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով եւ կազմել է 90 000 մարդ:



Ըստ Վարուդակիսի, այդ ցուցանիշը կարող էր երկու անգամ ավելին լինել` 6 տոկոս, եթե երկրի կառավարությունը բնակչության խոցելի շերտերին աջակցելու սոցիալական քաղաքականություն չվարեր, ինչը թույլ կտա մեղմացնել ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա: «Եթե չլիներ աղքատներին նպաստների տրամադրման համակարգը, աղքատության մակարդակը կկրկնապատկվեր եւ կհասներ 6 տոկոսի: Ուստի, շատ կարեւոր է, որ բյուջեում պահպանվեն աղքատության նպաստների համար նախատեսված ծախսերը»,-ասել է Ա.Վարուդակիսը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---