2009-ին ՀԲ-ն Հայաստանում 280 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային ծրագրեր իրականացրեց17 դեկտեմբերի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - 2009-ին Համաշխարհային բանկը Հայաստանում 280 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային ծրագրեր իրականացրեց, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հաղորդեց համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը` ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները: «Նախատեսված 550 մլն դոլարից 2009-ին առանձին ծրարգրերի պարտավորությունների տեսքով ձեւակերպվել է արդեն 280 մլն դոլար»,- ասաց նա:Նրա խոսքով, Գործընկերության ռազմավարության շրջանակներում 2009-2012թթ. նախատեսված է 550 մլն դոլարի չափով վարկային միջոցների տրամադրում, որոնցից 100 մլն դոլարը կօգտագործվի պետբյուջեի, մնացած 450 մլն դոլարը` պետական ներդրումային ծրագրերի համար: Իսկ ինչ վերաբերում է 2010թ. ՀԲ վարկային ծրագրերին, ապա Արիստոմենե Վարուդակիսի խոսքով, նախատեսվում է 8 ծրագիր իրականացնել, որոնց ընդհանուր արժողությունը կազմում է 160 մլն դոլար: «Մենք ծրագրում ենք, որ 2010-ին ՀԲ Տնօրենների խորհուրդը կհաստատի ութ ծրագիր, որոնք հետագայում կվավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի կողմից»,- ասաց նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |