Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը22 դեկտեմբերի 2009 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը կխթանի գյուղատնտեսական որոշ ապրանքների արտահանման աճը: Այդ մասին դեկտեմբերի 22-ին Երեւանում լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը` ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները: Նրա խոսքերի համաձայն, այդ ուղղությամբ քննարկումները տարբեր մակարդակներով են տարվում` մասնագետների, նախարարների, վարչապետի եւ նախագահի, ու արդեն ընդունվել են խելամիտ որոշումներ: Նա նաեւ նշեց, որ ուսումնասիրվում է թուրքական շուկան, ինչը հնարավորություն կտա ապահովելու հայկական արտադրանքի իրացումը: «Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ թուրքական շուկայում գյուղատնտեսական առանձին ապրանքների արժեքը բարձր է, այդ պատճառով մենք կարող ենք մրցակցել, մասնավորապես, արտահանել մեր խաղողը», - ասաց նա: Այդ կապակցությամբ Գերասիմ Ալավերդյանն ավելացրեց, որ սահմանի բացումը հնարավորություն կտա նշանակալիորեն կրճատելու տրանսպորտային ծախսերը, ինչն էլ կապահովի թուրքական շուկայում հայկական արտադրանքի ցածր ինքնարժեքը եւ մրցունակությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |