Ատոմային նոր էներգաբլոկը կկառուցի «Մեծամորէներգաատոմ» ընկերությունը24 դեկտեմբերի 2009 - 19:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունըդեկտեմբերի 24-ն կայացած նիստում հավանություն է տվել ՀայաստանիՀանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը: Դրանով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը:Հայաստանը կառուցելու է նոր ատոմային էներգաբլոկ(ներ) մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ: Մասնագետների կարծիքով, տվյալ նախագծի արեքը կկազմի մոտ 5 մլրդ դոլար: Աշխատանքները կսկսվեն 2011 թ-ի սկզբին: Գործող ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թ-ն: Ներկայումս գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 ՄՎտ հզորությամբ: Մասնագետների կարծիքով այն կարող է գործել մինչեւ 2016 թ-ը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |