Վարդան Բոստանջյան. 2010 թ-ն ՀՀ ազգային արժույթի փոխարժեքը կհասնի 400 դրամի ԱՄՆ-ի 1 դոլարի դիմաց

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը կանխատեսում է, որ 2010 թ-ն ՀՀ ազգային արժույթի փոխարժեքը կհասնի 400 դրամի ԱՄՆ-ի 1 դոլարի դիմաց:



Նրա խոսքերով, այդ հանգամանքը կխթանի տնտեսական աճը, ինչը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար:



2009 թ-ի մարտի 3-ն ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացրել սահմանափակել ինտերվենցիան արժույթի շուկայում, եւ վերադառնալ «լողացող» դրամի քաղաքականությանը:



Վարդան Բոստանջյան` ՀՀ ԱԺ -ի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ծնվել է 1949 թ-ի սեպտեմբերի 9-ն Երեւանում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:



1971թ-ն ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի բաժինը: 1977թ-ն ավարտել է ԽՍՀՄ ԳԱ-ի Սիբիրի բաժնի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան:



1977-1993 թթ. Հայաստանի պետնախագծի գիտահետազոտական ինստիտուտի գիական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող: 1993-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի վարչակազմի սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, հետագայում ԱԺ-ի վարչակազմի տնտեսական վերլուծական վարչության պետ: 1994-1996 թթ. ընտրվել է ՀՀ ԿԲ-ի վարչության անդամ:



2007 թ-ն ընտրվել է ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ավելի քան 130 հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---