Ճգնաժամի պատճառով ԵԿԳ կոնյակի արտադրությունը կրճատվել է 36 տոկոսով

Ճգնաժամի պատճառով ԵԿԳ կոնյակի արտադրությունը կրճատվել է 36 տոկոսով

PanARMENIAN.Net - Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) կոնյակի արտադրության ծավալները 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել են 36 տոկոսով, միաժամանակ Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 46-47 տոկոսով: Այդ մասին լրագրողներին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ 2012-ն արտադրության ծավալները վերականգնվելու են եւ հասնելու են 2007-ի ցուցանիշներին, որն ամենալավն է եղել:

Արա Գրիգորյանը նաեւ նշեց, որ 2009-ին ընկերությունը մեծ հաջողությունների չի հասել կոնյակի իրագործման նոր շուկաների որոնման մեջ, բայց շարունակելու է հնարավորության դեպքում կրճատել Ռուսաստանի դերն ընկերության արտահանման աշխարհագրության մեջ մեկ շուկայից կախում չունենալու համար:

ԵԿԳ արտադրության տնօրեն Ֆիլիպ Տիբոն ավելացրել է, որ հայկական կոնյակը շատ մրցունակ է ողջ աշխարհում, եւ գործարանը կարող է նոր շուկաներ գտնել եւ դուրս գալ ճգնաժամից` պահպանելով կոնյակի յուրահատկությունը, որի գաղտնիքը խաղող տեսակների, հայկական հողի եւ կլիմայի մեջ է: «Իսկական հայկական կոնյակն անհատականություն է եւ տարբերվում է մնացած բոլոր կոնյակներից»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---