Հայաստանի բանկային համակարգում իրացվելիության մակարդակը շատ բարձր է

PanARMENIAN.Net - Հայաստանի առեւտրային բանկերի իրացվելիության ցուցանիշն երկու անգամ բարձր է հաստատված նորմատիվից, Երեւանում լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Դրանք այն փողերն են, որոնք պետք է ծառայեին տնտեսությանը, սակայն պետական քաղաքականության պատճառով մնացել են չօգտագործված»,- ասել է նա:



Ասատրյանի խոսքերով, 2009-ին ՀՀ ԿԲ-ը մեծ ինտերվենցիա է իրականացրել բանկային համակարգը ցնցումներից պաշտպանելու համար` մարտի 3-ին հայտարարելով լողացող փոխարժեքին վերադառնալու մասին: Չնայած դրան` երկրի բանկային համակարգում կան մի շարք խնդիրներ, մասնավորապես, 2009-ին Հայաստանի բանկերի կողմից ներգրավվել են ավելի շատ միջոցներ, քան նրանք կարող էին տեղակայել, իսկ որոշ բանկեր տարին կորուստով են փակել: «Ներգրավված դրամային միջոցները 2009-ի սկզբին կազմել են 46 տոկոս, իսկ տարեվերջին կազմել են 25 տոկոս կոմերցիոն բանկերի ներգրավված միջոցների ընդհանուր ծավալում»,- ասել է նա:



Նա նաեւ ավելացրեց, որ 2009-ին դոլարով իրականացվող վարկային ներդրումները գերազանցել են դրամայինին: «2009-ին դոլարով իրականացվող վարկային ներդրումները տարեսկզբին կազմել են 39 տոկոս, տարեվերջին` 51 տոկոս»,- ասել է նա:



Խոսելով բանկային համակարգի չափազանց բարձր իրացվելիության մասին` Ասատրյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը ճգնաժամի պայմաններում պետք է դիմի ֆինանսավորման ներքին միջոցներին (քաղաքացիներին, բանկերին եւ պետական պարտատոմսերին), այլ ոչ թե վարկեր վերցնի արտաքին աղբյուրներից եւ անարդյունավետ օգտագործի դրանք:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---