Ասիական զարգացման բանկը 40 մլն դոլար է հատկացնում «Զվարթնոց» օդանավակայանում նոր համալիրի կառուցման համար

Ասիական զարգացման բանկը 40 մլն դոլար է հատկացնում «Զվարթնոց» օդանավակայանում նոր համալիրի կառուցման համար PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը 40 մլն դոլար վարկ կտրամադրի «Զվարթնոց» օդանավակայանում նոր համալիր կառուցելու համար: «Այս եւ այլ նախագծերի համար առեւտրային ֆինանսավորումը դադարեցվել էր ֆինանսական ճգնաժամի պատճառով: Այս ներդրումը որոշիչ դեր ունի արտաքին ֆինանսական ներդրումների համար: Մենք հույս ունենք, որ այս վարկը կբարձրացնի միջազգային գործարար ընկերությունների վստահությունը` Հայաստանում ներդրումներ կատարելու համար», - ասել է ԱԶԲ-ի մասնավոր սեկտորի հետ տարվող աշխատանքների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Էրկքուայգան:



ԱԶԲ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ վարկերը հնարավորություն կտան կառուցելու երկհարկանի համալիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 173 մլն դոլար, միեւնույն ժամանակ օդանավակայանին հնարավորություն կտրվի ավելացնելու չվերթերի հաճախականությունը, ուղեւորների ընդունման եւ նրանց ծառայություններ մատուցելու հնարավորությունները:



Հայաստանն ունենալով սահմանափակ ճանապարհային ենթակառուցվածք, ճանապարհային համակարգի զարգացման համար կարիք ունի լրացուցիչ ներդրումների: Այս վարկից բացի ԱԶԲ-ն Հայաստանին արդեն տրամադրել է 550 մլն դոլար` երկրում ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնմանը աջակցելու համար:



«Հայաստան- միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը` համաձայն 2001 թ. ՀՀ կառավարության տրամադրած 30-ամյա կոնցեսիոն կառավարման:



Զարգացման ասիական բանկը հիմնվել է 1966 թվականին` խթանելու համար տնտեսության աճը Ասիայում եւ Հեռավոր Արեւելքում, այդ տարածաշրջաններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելով եւ ուղղակի ներդրումներ կատարելով: Կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում: Ներդրումների գերակա ոլորտներն են` տրանսպորտն ու կապը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, ֆինանսական հատվածը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---