“Շինարարություն եւ ինտերիեր 2010” ցուցահանդեսը տեղի է ունենալու Երեւանում ապրիլի 21-23-ը 5 ապրիլի 2010 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Երրորդ խոշորագույն, տարածաշրջանային, մասնագիտացված միջազգային ”Շինարարություն եւ ինտերիեր 2010” ցուցահանդեսը տեղի է ունենալու Երեւանում 2010-ի ապրիլի 21-23-ը Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում, հաղորդում է ցուցահանդեսի կազմակերպիչ “Պրոմէքսպո” ընկերության մամլո ծառայությունը: “Այս ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընկերությունների եւ գործարարների համար նոր կոմերցիոն փոխհարաբերություններ հաստատելու եւ շինարարական շուկան ուսումնասիրելու, իսկ սպառողների համար` լավագույն ընտրություն կատարելու համար”,- ասվում է հաղորդագրության մեջ: “Շինարարություն եւ ինտերիեր” ցուցահանդեսը տեղի է ունենալու ՀՀ կառավարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ձեռնարկատիրության Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն, իսկ պաշտոնական հովանավորը` “ Էյչ Էմ Թայլզ” ՍՊԸ-ն: “ՊՐՈՄ ԷՔՍՊՈ” ընկերությունը հարուստ փորձ ունի մասնագիտացված ցուցահանդեսներ կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ, որոնց նպատակը հայրենական արտադրողներին պաշտպանելն է: Ընկերությունը հետազոտություններ է անցկացնում ցուցահանդեսներում, որոնց արդյունքները նպաստում են նրանց կազմակերպման մակարդակի բարձրացմանը: Յուրաքանչյուր ցուցահանդեսում ստեղծվում է պաշոնական գրացուցակ, անցկացվում է գովազդային արշավ` ուղղված այցելուների ներգրավմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |