Հայաստանի համայնքներում արձանագրվել է բոլոր տեսակի հարկերի հավաքագրման ցուցանիշների աճ 7 ապրիլի 2010 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաև Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կ. Առաքելյանը, և Ա. Գևորգյանը հույս հայտնեց, որ համագործակցությունն արդյունավետ կլինի: Հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Համայնքային բյուջեների կատարողականի վերաբերյալ 2010 թվականի առաջին եռամսյակի տվյալները ներկայացրեց ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը: Մասնավորապես արձանագրվեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե բոլոր հարկատեսակների մասով գրանցվել է հավաքագրման ցուցանիշների աճ: Ընդամենը եկամուտների մասով կատարողականը կազմել է 89, 3 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ 7 մլրդ 83մլն դրամով ավելի: Սեփական եկամուտների կատարողականը 87 տոկոս է` 2009թ. համապատասխան ցուցանիշը գերազանցվել է 1,2 մլրդ դրամով: Նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ աճ է արձանագրվել նաև հողի հարկի և գույքահարկի մասով` համապատասխանաբար ավելի է հավաքագրվել 492, 4 մլն և 310, 1 մլն դրամ, իսկ կատարողականը կազմել է համապատասխանաբար 96,7 և 75,5 տոկոս:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |