Հայաստանի կառավարությունը հաստատել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը 8 ապրիլի 2010 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ապրիլի 8-ի իր նիստում հաստատել է թեթև արդյունաբերության զարգացման ուղղված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջոցառումների ժամանակացույցը թույլ կտա 2 տարում ի հայտ բերել առկա խնդիրները եւ վերլուծել դրանց պատճառները, արդյնքները հիմք կծառայեն առավել երկարաժամկետ ծրագրերի համար` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկաներում: Բացի այդ, ըստ նախարարի, ոլորտի զարգացման շրջանակներում նախատեսվում է հարկային բեռի թեթևացում և հագուստի ու կաշվե իրերի դիզայներների ինստիտուտի ստեղծում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |