Երևանում տեղի է ունենալու Եվրոպական գործարար կոնգրեսի կոմիտեի նիստը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով, հաղորդում է “ՀայՌուսգազարդի” մամլո ծառայությունը:

ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին կմասնակցեն գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում “Գազպրոմ” ԲԲԸ, Overgas, “Գազֆոնդ”, “ՆԻԻգազէկոնոմիկա”, “Զապսիբգազ” ՓԲԸ, “Բելգրազպրոմբանկ” ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers և այլ կազմակերպություններից:

Կոմիտեի նիստին ողջույնի խոսքով հանդես կգա “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

ԵԳԿ Կոմիտեի նիստի աշխատանքների արդյունքները կամփոփի “Գազպրոմ” ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը:

Եվրոպական գործարար կոնգրես

Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված են ԵԱՀԿ 21 երկրներից 97 անդամ: ԵԳԿ-ի նախագահն է “Գազպրոմ” ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---