Չինական ընկերությունները կարող են մասնակցել "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու շինարարությանը

Չինական ընկերությունները կարող են մասնակցել

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 16-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են քաղաքական և տնտեսական նորմալ հարաբերություններ, իսկ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լավ եզրեր: Դեսպան Թ.Չանչունի տեղեկացմամբ, ներկայումս Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործում են չինական երկու հայտնի ընկերություններ և հույս հայտնեց, որ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Նախարար Մ.Վարդանյանի կարծիքով, բացի հեռահաղորդակցության ոլորտից համագործակցության լայն հնարավորություններ կան նաև տրանսպորտի բնագավառում, այդ թվում` հասարական տրանսպորտի, ճանապարհաշինարարության: Մ.Վարդանյանը հայտնել է, որ "Հյուսիս-հարավ" կառուցվելիք ավտոմայրուղու շինարարության իրականացման համար կհայտարարվի միջազգային բաց մրցույթ, որին ակնկալվում է նաև չինական ընկերությունների մասնակցությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է և մինչև տարեվերջ պատրաստ կլինի ուղևորափոխադրումների, այդ թվում քաղաքային համայնքների տրանսպորտի զարգացման ռազմավարությունը, ինչը ենթադրում է, որ նոր ավտոբուսների շահագործման անհրաժեշտություն կառաջանա:Հաշվի առնելով այդ հանգամանքը, նախարարը դեսպանի հետ քննարկել է Չինաստանից ավտոբուսների և միկրոավտոբուսների լիզինգով ձեռք բերելու հնարավորությունները կամ դրանց արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հարցը:

Նախարարն անդրադառնալով կապի ոլորտին նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ Հայաստանում և' ինտերնետ, և' բջջային կապը բավականին արագ տեմպերով է զարգանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---