Հայաստանում միջին ամսեկան աշխատավարձն 2010թ. առաջին եռամսյակում կազմել է 101 274 դրամ

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2010թ. առաջին եռամսյակում միջին ամսեկան աշխատավարձը Հայաստանում ավելացել է 5,6 տոկոսով` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 101 274 դրամ: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, մարտին ընթացիկ տարվա փետրվարի համեմատ աշխատավարձի մակարդակը նվազել է 0,5 տոկոսով:

Աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4,4 տոկոսվ` կազմելով 83 810 դրամ, իսկ արտաբյուջետային կազմակերպություններում աճել է 6,9 տոկոսով` կազմելով 126 995 դրամ:

Միևնույն ժամանակ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010թ. հունվար-մարտ ամիսներին, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 7,2 տոկոսով` կազմելով 84 400 մարդ: Ընդ որում մարտին փետրվարի համեմատ գործազուրկների քանակն ավելացել է 1 տոկոսով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---