2010 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման ծավալը Հայաստանում աճել է 60,9%-ով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալներով 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ` աճելով 29%-ով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դրա հետ մեկտեղ մարտին փետրվարի համեմատ ապրանքաշրջանառությունն աճել է 15,4%-ով:

Միևնույն ժամանակ, 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման ծավալը Հայաստանում կազմել է $198,5 մլն` աճելով 60,9%-ով` համեմատած 2009 թվականի հունվար-մարտ ամիսների հետ, իսկ ներկրումը կազմել է $814,2 մլն` աճելով 23,1%-ով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն կազմել է $615,7 մլն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---