2010-ը ծանր տարի կլինի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար

2010-ը ծանր տարի կլինի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար

PanARMENIAN.Net - Առաջիկա տարում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին սպասվում է դանդաղ տնտեսական ապաքինում համաշխարհային ճգնաժամից, և ֆինանսական սղության խնդիրներ ունեցող երկրների սոցիալական ծախսերը պետք է թիրախային լինեն` ուղղված խիստ կարիքավոր և խոցելի խմբերին, նշել է Համաշխարհային բանկն ապրիլի 23-ին Բանկի և ԱՄՀ-ի` գարնանային հանդիպումների շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

“Գլոբալ տնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներով երկրները, և հավանաբար, տնտեսական աճն այստեղ դանդաղ է ընթանալու”,- ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն: Նրա խոսքերով, 2010-ը ծանր տարի կլինի տարածաշրջանի համար, իսկ տնտեսական աճը նախատեսվում է 3 տոկոսի մակարդակով, 2011-2013թթ. հեռանկարները մխիթարական չեն, քանի որ աճելու է գործազրկությունը:

Համաձայն աղբյուրի, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել տարածաշրջանում աղքատության կրճատման վրա: 2009-ին աղքատների թիվն ավելացել է 13 մլն-ով` 15մլն-ով նվազելու փոխարեն, ինչպես սպասվում էր ճգնաժամից առաջ, հատկապես առավել շատ են տուժել Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Մոլդովան: Արդյունքում 40 մլն մարդ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում ապրում է օրական 2.5 դոլարից քիչ գումարով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---