Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը

Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման արարողությունը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԿԲ ներկայացուցիչների և բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի մասնակցությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում:

Ըստ աղբյուրի, առաջիկա արարողության շրջանակներում նախատեսվում է 5 համաձայնագրի կնքում Հայաստանի և բանկի միջև, այդ թվում նաև ՀՀ տարածքում բանկի գործունեության մասին համաձայնագիրը, ինչը թույլ կա բանկին ավարտել ՀՀ տարածքում հավատարմագրման հետ կապված ձևակերպումները:

Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) պաշտոնապես իր գործունեությունը սկսել է 2006թ. հունիսի 16-ին, ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ, նրա գործունեությունը կանոնակարգվում է միջազգային իրավունքով: 2008թ. դեկտեմբերին բանկի Խորհուրդը, քննարկելով Հայաստանի դիմումը, հավանություն է տվել նրա անդամակցությանը բանկին: 2009թ. փետրվարի 3-ին ՀՀ խորհրդարանը վավերացրել է Զարգացման եվրասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը: ՀՀ նախագահը համապատասխան օրինագիծը ստորագրեց 2009թ. փետրվարի 18-ին: 2009թ. ապրիլին Հայաստանը վճարեց իր մասնաբաժինը կանոնադրական կապիտալում և դարձավ բանկի լիիրավ անդամ: 2010թ. մայիսին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որտեղ հավանության արժանացավ ՀՀ տարածքում բանկի գործունեության մասին համաձայնագիրը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---