Միխաիլ Բաղդասարով. «Արմավիայի» վնասներն անհամեմատելի են Եվրոպայի խոշոր ընկերությունների վնասների հետ

Միխաիլ Բաղդասարով. «Արմավիայի» վնասներն անհամեմատելի են Եվրոպայի խոշոր ընկերությունների վնասների հետ

PanARMENIAN.Net - Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով «Արմավիա» ընկերության կրած վնասը անհամեմատելի է Եվրոպայի խոշոր ընկերությունների կրած վնասների հետ, մայիսի 7-ին Երևանում լրագրողներին է ասել ընկերության ղեկավար Միխաիլ Բաղդասարովը: Նրա խոսքերով, ընկերությունը ստիպված էր 5 չվերթ չեղյալ հայտարարել` 2 չվերթ Փարիզ, երկուսը` Ամստերդամ և մեկը` Ցյուրիխ: «Այժմ դժվար է խոսել վնասի չափերի մասին, սակայն ներկայումս այն հաշվարկվում է»,-ասել է նա:

Հրաբուխը ժայթքեց ապրիլի 14-ին, ինչը հանգեցրեց ծխածածկույթի առաջացմանը: Արդյունքում կաթվածահար եղավ Արևմտյան Եվրոպայի օդային հաղորդակցությունը` ստիպելով օդանավերին չեղյալ հայտարարել թռիչքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---