Երևանում քննարկել են Արհեստների պալատի ստեղծումը Ֆրանսիայի օրինակով 7 մայիսի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայի Վառ մարզի Արհեստների պալատի նախագահ Ժակ Մոնտանոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Արհեստների պալատի փոխնախագահ Ժերար Պելատին, Վառ մարզի հայկական համայնքի ներկայացուցիչ Ժան Հեքիմյանը և այլոք: Ներկա էր նաև Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, հայտնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրերին` Ս.Պետրոսյանն իր գոհունակությունն արտահայտեց ֆրանսիական Վառ մարզի Արհեստների պալատի և Սպիտակ քաղաքի միջև ծավալված ակտիվ համագործակցության առթիվ` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունն ապագայում կընդգրկի առավել լայն շրջանակներ: Հանդիպման ընթացքում խոսվեց Հայաստանում Արհեստների պալատ ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը կօգնի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարներին` առավել արագ և արդյունավետ լուծելու իրենց խնդիրները: Փոխնախարարը կարևորեց Հայաստանում Արհեստների պալատի ստեղծման գործընթացում ֆրանսիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ հյուրերն ակտիվ գործունեություն կծավալեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Պարոն Ս.Պետրոսյանը հյուրերին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից, իսկ Ժակ Մոնտանոն նախարարությանը հանձնեց հայ-ֆրանսիական Արհեստների պալատի խորհրդանշական առաջին քարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |