Վրացական Փոթի նավահանգիստը ԱՄԷ-ից 500 մլն դոլարի ներդրումներ կստանա11 մայիսի 2010 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ռաս-Էլ-Հայմա էմիրությունը պատրաստվում է 500 մնլ դոլար ներդնել վրացական սևծովյան Փոթի նավահանգստում, հաղորդում է The Wall Street Journal-ը: Միջոցները հատկացվելու են առաջիկա 4-5 տարիների ընթացքում և անցկացվելու է նավահանգստի վերակառուցում: Փոթին հաղորդակցության առանցքային կետ է Եվրոպայի և Կովկասի միջև: Ներկա պահին Վրաստանի կառավարությունը Rakia –ի հետ համատեղ ստեղծում է ազատ տնտեսական արդյունաբերական գոտի: Այդ նախագծի շրջանակներում անցկացվելու է նավահանգստի վերակառուցումը: Ներդրումային հիմնադրամն արդեն Փոթիի լիիրավ սեփականատերն է: Վերակառուցումը պետք է ավարտվի մայիսի վերջին, որից հետո կսկսվի հարևանությամբ ևս մեկ նավահանգստի կառուցում 300 մլն դոլար արժողությամբ: Այդ ազատ տնտեսական գոտում աշխատելու հայտ են ներկայացրել 15 ընկերություններ: Վրացական Rakia ստորաբաժանման գլխավոր շուկայագետ Իոսիֆ Նիբլաձեի տվյալներով, սպասվում է, որ դրանց թիվը մինչև 2010-ի վերջ կհասնի 65-ի: Նա նաև նշեց, որ այդ ընկերությունների շարքում լինելու են կահույք, քիմիական և գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներ Թուրքիայից, Ադրբեջանից և Արաբական Միացյալ Էմիրություններից: Վրաստանում արդեն գործում է մեկ ազատ տնտեսական գոտի: Քութայիսում արտոնյալ պայմաններով աշխատում են կենցաղային ապրանքների եգիպտական արտադրողները: Այդ գոտում արտադրվում են գազի սալիկներ և ջրատաքացուցիչներ Ադրբեջան և Հայաստան ներմուծելու համար: Վրաստանի կառավարությունը նախատեսում է բացել ևս երկու արդյունաբերական գոտիներ: Դրանցից մեկն ընկած է Գոնիոյում` Թուրքիայի սահմանից ոչ հեռու, երկրորդը` երկրի արևելքում: «Ներդրողները և կառավարությունը կարող են շատ շահավետ համագործակցել շնորհիվ ազատ տնտեսական գոտիների: Ընկերությունները ստանում են արտոնյալ հարկային պայմաններ, ազատ առևտրի հնարավորություն և լավ լոգիստիկա, իսկ մեզ մոտ ավելանում է զբաղվածությունը և դոլարի հոսքերը» ,- հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բանդուրաշվիլին: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |