Չեխիան շահագրգռված է Հայաստանի հետ համգործակցելու հարցում17 մայիսի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երևանում մայիսի 17-ին տեղի ունեցավ հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովին ներկա էին շինարարության և էներգետիկայի, ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների ավելի քան 40 ընկերություն: «Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճում է, սակայն դա մեզ չի կարող բավարարել, քանի որ դեռևս չբացահայտված ներուժ կա, ինչը նման հանդիպումների օգնությամբ կհաջողվի իրացնել: Չեխիայի արդյունաբերողների միության փոխնախագահ և պատվիրակության ղեկավար Յարոսլավ Հանակն ասել է, որ չեխական արտադրանքը Հայաստանում պահանջարկ է ունեցել դեռևս Չեխոսլովակիայի Հանրապետության գոյության տարիներից, իսկ Չեխիայում մինչ օրս բարձր է գնահատվում հայկական կոնյակը: «Սակայն այս ամենն արդեն անցյալում է մնացել: Այսօր մենք նոր հիմքերի վրա հարաբերություններ պետք է ստեղծենք: Չեխիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ, և ներդրումներ է առաջարկում արդյունաբերական արտադրության, էներգետիկայի, սննդի արդյունաբերության, ինչպես նաև շահագրգռված է գյուղատնտեսության ու զբոսաշրջության բնագավառներում համագործակցելու հարցում», - ասել է նա: Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Միլան Հովորկան ասել է, որ Չեխիան` որպես Եվրամիության անդամ, կարող է կապող կամուրջ դառնալ Հայաստանի և ԵՄ միջև: Ներկայում Հայաստանում չեխական կապիտալով գործում է 11 ընկերություն: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 16,7 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում ներմուծվել և արտահանվել են հետևյալ ապրանքները` հրուշակեղեն, թուղթ, կերամիկա, ապակյա իրեր, սև մետաղներ, ցամաքային տրանսպորտ և այլն: Գործարար համաժողովը կազմակերպել էր ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը` զարգացման հայկական գործակալության հետ համատեղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |