«Ապագատուր» զբոսաշրջային համալիրի փորձը Հայաստանի շրջաններում զբոսաշրջության զարգացման լավ օրինակ է

«Ապագատուր» զբոսաշրջային համալիրի փորձը Հայաստանի շրջաններում զբոսաշրջության զարգացման լավ օրինակ է

PanARMENIAN.Net - Ենոքավան գյուղում գտնվող «Ապագատուր» զբոսաշրջային համալիրի փորձը լավ օրինակ կարող է ծառայել Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացման համար, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում:

«Ապագատուր» զբոսաշրջային համալիրը գտնվում է Ենոքավան գյուղից 4 կմ հեռավորության վրա: Այն ակտիվ հանգստի գոտի է: ԽՍՀՄ-ի տարիներին համալիրի տարածքում ոչխարաբուծական ֆիրմա էր գտնվում, որը ԽՍՀՄ փլուզումից հետո այլևս չէր օգտագործվում:

Ներկայում համալիրի տերերը ձիեր են բուծում: Այդ ձիերն օգտագործվում են 3-15-օրյա ձիարշավներ կազմակերպելու համար:

Զբոսաշրջային այդ համալիրի կառուցման համար ներդրվել են հսկայական գումարներ: Ներդրումները շարունակվում են նաև հիմա, որի շնորհիվ «Ապագատուրը» կարող է դառնալ երկրի խոշորագույն զբոսաշրջային համալիրներից մեկը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---