Հայաստանի հակամենաշնորհային օրենսդրությունում կարող են փոփոխություններ լինել

Հայաստանի հակամենաշնորհային օրենսդրությունում կարող են փոփոխություններ լինել

PanARMENIAN.Net - Տվյալ պահին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ամենախիստ միջոցներն է կիրառում տնտեսվարող սուբյսկտների նկատմամբ, որոնք խախտում են հակամենաշնորհային օրենսդրությունը: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ այսօր գոյություն ունեցող պատժամիջոցները համեմատաբար մեղմ են, բայց համաձայն ՀԲ և ՏՄՊՊՀ միջև պայմանագրի, մինչև հուլիսի 15-ը պետք է ավարտվեն հակամենաշնորհային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նախագծի աշխատանքները, որը ենթադրում է պատժամիջոցների խստացում:

Իր հերթին, ԵԱՀԿ երևանայն գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն ասաց, որ տուգանքների կիրառումը հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար տարածված միջազգային փորձ է, բայց փոքր տուգանքներն արդյունավետ չեն, իսկ չափազանց բարձր տուգանքները կարող են բացասական հետևանքների հանգեցնել: «Տուգանքները կարող են հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետ գործիք լինել, եթե միայն դա պայքարի միակ միջոցը չէ և եթե երկրում բարելավվում է մրցունակ միջավայրը: Բացի դրանից, պետք է բարձրանա դատական համակարգի արդյունավետությունը»,- ասել է նա, ավելացնելով, որ ԵԱՀԿ-ն պաշտպանում է դատական բարեփոխումները, որոնք տվյալ պահին իրականանում են Հայաստանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---