Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 9-10-ը16 հունիսի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Տորդոր Ստայկովին: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-10-ը Երևանում անցկացվելիք Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև նիստին զուգահեռ հայ-բուլղարական գործարար համագումարի անցկացմանը վերաբերող հարցեր: Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն է: Դեսպան Տորդոր Ստայկովն անդրադարձել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը, մասնավորապես` Երևան-Սոֆիա-Երևան ուղիղ ավիաչվերթի կազմակերպմանը,տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ակտիվացմանը, ինչպես նաև տուրիզմի զարգացմանը: Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ. դեկտեմբերի 9-10-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |