Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ճանապարհների շինարարության ծրագրերով

Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ճանապարհների շինարարության ծրագրերով

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում` ճանապարհաշինարարության, երկաթուղու շիանարարության, կապի ոլորտի:

Մանուկ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին թվայնացման ոլորտում հայ մասնագետների ուսուցումը Իտալիայում կազմակերպելու համար, նշել է, որ այս բնագավառում երկկողմ համագործակցության լուրջ հեռանկարներ կան:

Բրունո Սկապինին տեղեկացրել է, որ մոտ ամիսներին Իտալիան ամբողջությամբ կանցնի թվայնացման, եւ այդ փորձը կարող են կիրառել նաեւ Հայաստանում: Ըստ դեսպանի, քննարկվում է ոչ միայն հայ մասնագետների Իտալիայում վերապատրաստման, այլեւ փորձի փոխանակման նպատակով իտալական մասնագետների Հայաստան գործուղվելու հարցերը:

Բացի դրանից, դեսպանը նշել է, որ քննարկվում է նաեւ Հայաստանում թվայնացման գործընթացի համար իտալական հայտնի բանկերից մեկի կողմից ֆինանսավորման հարցը: Բրունո Սկապինին հայտնել է, որ ենթակառուցվածքների շինարարությամբ զբաղվող իտալական հայտնի ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինարարական ծրագրերով եւ ցանկություն են հայտնել հանդիպել նախարարի հետ: Մանուկ Վարդանյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ժամանակ փորձագետների անհրաժեշտություն կլինի եւ հայկական կողմը պատրաստ է յուրաքանչյուր կազմակերպության հետ քննարկել այդ հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնեսական հիմնավորման աշխատանքներին իտալական ընկերությունների մասնակցության, ինչպես նաեւ հայ-իտալական համատեղ նամականիշի թողարկման հարցերը, հաղորդում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---