Հայաստանի կառավարությունը կվերանայի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները

Հայաստանի կառավարությունը կվերանայի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը կվերանայի «Երիտասարդներին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստում հայտնել է, որ պետք է վերանայվի առաջնային վճարի գումարը, ինչպես նաեւ ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար հասանելիությունը ավելի մատչելի լինի։ «Ծրագրի հաստատման առաջին իսկ օրվանից աշխատանքային խմբում տարբեր կարծիքներ կային, որ շատ արագ այս երեք միլիարդ դրամը կսպառվի և մենք ստիպված կլինենք նոր միջոցներ տրամադրել, բայց այօրվա նախնական գնահատականները ցույց են տալիս, որ իրականում ծրագիրը դանդաղ է առաջ գնում, և մենք պետք է անդրադառնանք վարկային պայմաններին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով, հայտերը տասնապատկվեն ու ավելի շատ լինեն, սակայն բանկերը բավականին կոնսերվատիվ են մոտենում այս հարցին, որովհետև ռիսկերն ամբողջությամբ իրենց վրա են` վարկերի վերադարձելիության հետ կապված։ «Դա նշանակում է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք սուբսիդավորման չափանիշներին և տոկոսադրույքներին` հնարավորին չափ երիտասարդների մասնակցությունն ապահովելու համար»։

Բացի դրանից, Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ կառավարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսավորման միջոցներն այս ծրագրի համար և նույնիսկ պատրաստ է ներգրավել միջազգային դոնոր կազմակերպություններին ծրագրի հաջող իրականացման համար: Նրա խոսքով, հնարավոր է, որ առաջին փուլում մարզերի համար ստեղծվեն ավելի մատչելի պայմաններ

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---