Վահե Վարդանյան. Հայաստանի ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կանդրադառնա ավանդների տոկոսադրույքների վրա23 հունիսի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կանդրադառնա ավանդների տոկոսադրույքների վրա: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը: 2009 թվականի «սառեցված վիճակից» հետո ՀՀ առևտրային բանկերը ստիպված կլինեն բավական ակտիվ զարգացնել վարկավորումը, վերականգնելու համար շահութաբերությունը, և այդ տեսակետից վերաֆինանսավորման տոկոսադրույքների աճը չի ազդի վարկերի տոկոսադրույքների վրա>,-ասել է նա: «Այսօրվա դրությամբ արդեն կան բանկեր, որոնց դրամով և արտարժույթով ավանդների տոկոսադրույքների միջև 4-5 կետի տարբերություն կա, ինչն, ըստ ԿԲ, բավական դրական երևույթ է»,-հավելել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |