Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մաքսային դաշինքը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ին

Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մաքսային դաշինքը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ին

PanARMENIAN.Net - Ղազախստանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մաքսային դաշինքի Գերագույն մարմնի նիստը, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Աստանայի հանդիպման կարևոր արդյունքներից է փաստաթղթերի ստորագրումը, այդ թվում ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի մաքսային դաշինքը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ին:

ԵվրԱսՏԸ գագաթնաժողովին մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Հայաստանի նախագահները:

Նախագահներն ամփոփել են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մաքսային դաշինքի Գերագույն մարմնի ձևավորման առաջին փուլի աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---