ՀՀ վարչապետը և Գլենդեյլի քաղաքապետը քննարկել են զբոսաշրջության և առևտրի ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով։ Արա Նաջարյանը տեղեկացրել է, որ 2003 թ. Հայաստան կատարած իր վերջին այցելությունից հետո Հայաստանում դրական տեղաշարժեր են կատարվել, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Գլենդեյլի հայ համայնքի դերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գլենդեյլի քաղաքապետը նշել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի հայ համայնքներին համակողմանիորեն ներկայացնել Հայաստանի հաջողություններն ու անցած տարիների ձեռքբերումները։

Զրուցակիցներն անդրադարձել են հայապահպանության խնդիրներին և այդ համատեքստում ընդգծել Սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը։ Առանձնացվել է «Արի տուն» ծրագիրը` որպես հայրենաճանաչությանն ուղղված հաջողված ծրագիր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և առևտրի բնագավառներում գործակցության խորացման հարցեր։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայ-ամերիկյան առևտրի պալատի և Զարգացման հայկական գործակալության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև շփումների ակտիվացումը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---