Լեհաստանը հանդես է եկել Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու գաղափարով![]() ![]() PanARMENIAN.Net - Լեհական կողմը հրապարակել է Հայաստանին արտոնյալ պետական վարկ տրամադրելու մասին իր գաղափարը, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարության տնօրենի տեղակալ Էլջբեթա Բոդիոն` հուլիսի 13-ին Երևանում անցկացվող հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում: «Դա դեռևս գաղափար է, քանի որ մենք դեռ պետք է քննարկենք հնարավոր վարկի տրամադրման պայմանները», - նշել է նա: Նրա խոսքերի համաձայն, միջկառավարական հանձնաժողովը հիմնվում է հայ-լեհական տնտեսական համաձայնագրի վրա, որը ստորագրվել է մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկայի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Էլջբեթա Բոդիոն կարևորել է, որ բիզնես ֆորումին մասնակցում են ոչ միայն պետական վարչակազմի ներկայացուցիչները, այլև երկու երկրների ձեռնարկատերերը: Լեհաստանի պատվիրակության կազմում են տարբեր բնագավառներ ներկայացնող ձեռնարկատերեր` էնրգետիկայի «քանի որ հայտնի է, որ Հայաստանը մտադիր է ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել», շինարարության, զբոսաշրջության, որը ներկայացնում էր Լեհաստանի զբոսաշրջության պալատը և Լեհաստանի բանկերի միության ղեկավարը: Էկոնոմիկայի նախարարության գործակալության տնօրենի տեղակալը հաղորդել է, որ ժամանել են «կանաչ տեխնոլոգիաների» բնագավառում աշխատող երկու ֆիրմաների ներկայացուցիչներ, որպեսզի Հայաստանին փոխանցեն ջրի, բնահողի, աղբի մնացորդների մաքրման իրենց փորձը: «Կան ընկերություններ, որոնք համագործակցում են «Նաիրիտ» գործարանի հետ և նրանից գնում են սինթետիկ կաուչուկ, որը մեծ պահանջարկ ունի և համապատասխանում է միջազգային պահանջներին: Գործարանն արդեն կարող է աշխատել եվրոպական շուկայում և լեհական ընկերությունները շահագրգռված են գործարանն արդիականացնելու հարցում», - ավելացրել է նա; Էլջբեթա Բոդիոն հաղորդել է, որ ֆիրմաների կազմում է նաև պետական ընկերության ներկայացուցիչ, որը զբաղվում է բուսական դեղամիջոցների արտադրությամբ, ինչը շատ տարածված է Լեհաստանում և եվրոպական շուկայում: Նիստի համանախագահներն էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը և նրա լեհ գործընկեր Մարչին Կորոլեցը: Ստորագրվել է հանձնաժողովի առաջին համատեղ նիստի առաջին արձանագրությունն ու կանոնակարգը, ինչպես նաև պարենամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառին վերաբերող հուշագիր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |