Իրան-Հայաստան նավթամուղի շինարարության աշխատանքները կմեկնարկեն աշնանը![]() PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան նավթամուղի շինարարության աշխատանքները կսկսվեն աշնանը, ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, նավթամուղի արժողությունը գնահատվում է 160-180 մլն դոլար, ընդ որում դրա ֆինանսավորումը երկրները հավասար կկիսեն: «Իրանական կողմից պայմանավորվածություն կա, որ նախագծի իրագործման համար ներդրումներ կանի Իրանը, իսկ Հայաստանը դիվիդենտներ ստանալուն պես կվճարի իր բաժինը» ,- ավելացրել է նա: Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ այսօր ներդրումներն իրականացվում են միայն պետության կողմից: Նավթամուղով Հայաստան կփոխադրվի բենզին և դիզելային վառելիք: Այդ նավթատարի շինարարությունը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ. առաջին, վառելիքը կգնվի «Պարսից ծոցի» գներով, որոնք 15-20 դոլարով ցածր են մյուս գներից, ինչպես նաև հնավոր կլինի 3-4 անգամ կրճատել տրանսպորտային ծախսերը, ինչն այդ փոխադրման առավելությունն է մյուս տրանսպորտային միջոցների համեմատ (երկաթուղային, ջրային, ավտոմեքենայով): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |