Հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի գործունեությունը կընդլայնվիPanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, Եվրոպայի և Եվրասիայի երկրներին տրամադրվող ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողովի աշխատանքները` ընդգծելով, որ այդ ձևաչափով բազմաթիվ ծրագրեր են մշակվել և կյանքի կոչվել: Դենիել Ռոզենբլյումը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին ընդունելության համար և վստահեցրեց, որ հանձնաժողովը կշարունակի տնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, ինչը հնավորություն է ընձեռում առավել ընդլայնել տնտեսական համագործակցությունը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության և Հայաստանի ու Արցախին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին փոխգործակցությունը նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |