Բելգիացի գործարարները Հայաստան կայցելեն սեպտեմբերին![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 19 –ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆան դե Լոքերին: Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման սկզբում կողմերը քննարկել են միջուկային բժշկության բնագավառին առնչվեղ հարցեր, մասնավորապես` արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ բելգիական կողմից տրամադրվող օժանդակությանը: Կողմերը անդրադարձան նաև Բելգիայի Վալոնիայի Արտահանման Գործակալության (AWEX) և հայ-բելգիական առևտրի պալատի ներգրավմամբ իրականացվող ԱրմենՎալ ծրագրին և սեպտեմբերին` ծրագրի շրջանակներում նախատեսվող բելգիացի գործարարների Հայաստան կատարելիք այցին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը ինչպես ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համաձայնագրի բանակցային գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումների, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |