2014 թվականին Հայաստանը կկարողանա ապահովել իրեն ցորենով 55 տոկոսով

2014 թվականին Հայաստանը կկարողանա ապահովել իրեն ցորենով 55 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 29-ի նիստում հաստատել է Հայաստանում սերմնաբուծության ու սերմնարտադրության ծրագիրը 2010-14թթ. համար, որի արժեքն է 558 մլն դրամ: Ինչպես ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, հատկացված միջոցներով ձեռք կբերվեն ցորենի էլիտային սորտեր ՌԴ Ստավրոպոլի մարզից (950 տոննա) և տեղացի արտադրողներից (500 տոննա): Ըստ նրա, աշխատանքային խումբն արդեն այցելել է Ստավրոպոլի մարզ, որտեղ ծանոթացել է ցորենի որակին, ինչպես նաև նրա վերարտադրության բոլոր օղակներին: Ավելին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, Հայաստանի բոլոր մարզպետները ներկայացրել են այն հողերի ցուցակը, որոնք առավելապես են համապատասխանում ցորենի այդ սորտի աճեցմանը: Գերասիմ Ալավերդյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն էր ցորենի ցանքատարածությունների ավելացումը մինչև 115-120 հազար հեկտար, որոնց վրա ամեն տարի կաճեցվի շուրջ 400 հազար տոննա ցորեն: «Դա թույլ կտա ավելացնել ապահովվածությունը ցորենով` հասցնելով այն 37-ից 55 տոկոսի»,-ասել է նա: Այս առնչությամբ նա ասել է, որ ամեն տարի Հայաստանում օգտագործվում է շուրջ 650 հազար տոննա ցորեն, որի մեծ մասը ներկրվում է: Ընդ որում, ըստ նախարարի, տեղական արտադրության ծավալը 2005 թվականից կտրուկ նվազել է,. Իսկ ծրագրի իրականացումը թույլ կտա կրճատել ներկրվող ցորենի քանակն ու ավելացնել նրա արտդրությունը երկրի ներսում:

Գյուղատնտեսության նախարարը հայտնեց նաև, որ ցորենի սերմերը անվճար կտրամադրվեն տնտեսվարող սուբյեկտներին, իսկ առաջին բերքից հետո նրանք պարտավոր կլինեն վերադարձնել ցորենի մի մասը` 1/2 հարաբերակցությամբ: Պայմանագրում կնշվեն բոլոր ֆորս-մաժորային հանգամանքները, իսկ սերմերը կբաժանվեն այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք պատրաստ կլինեն տրամադրել նորմերին համապատասխանող 3 հա հողատարածք: «Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որն իր վրա կվերցնի ծրագրի իրականացման ու վերահսկողության պարտավորությունները»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---