Հայաստանն ու Սերբիան մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն իր հուլիսի 29-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, փաստաթղթով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---