Երևանում ակտուարական ավարտական վկայականներ հանձնեցին առաջին շրջանավարտներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Երևանում ակտուարական որակավորման ծրագրի ավարտման կապակցությամբ AED-ն կազմակերպել էր հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ավարտական վկայականներ հանձնեցին հիմնական և խորացված դասընթացի առավել հաջողակ շրջանավարտներին: Հանդիսավոր արաղությանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն դոկտ. Ջաթինդեր Չիման, ԿԲ-ի փոխնախագահ պրն Վաչե Գաբրիելյանը, Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցիացիայի միջազգային կրթության հանձնաժողովի նախագահ պրն Քրիս Դայքինը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ապահովագրական ոլորտի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներներ, ներկայացուցիչներ: Ընդառաջելով Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ), Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի (ՖՈԶԾ) միջոցով և համագործակցելով Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցիացիայի հետ, մշակել և Հայաստանում սկսել է իրականացնել ակտուարական (ապահովագրական վիճակագիրների) որակավորման ծրագիր: Ծրագրի իրականացումը 2009թ. հոկտեմբերին ստանձնել է AED-ի Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրը: Վերջինիս նպատակն է պատրաստել ապահովագրության և կենսաթոշակային ոլորտների ակտուարների` օժանդակելով ապահովագրական ընկերություններին ռիսկերի ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու գործում: Ակտուարների վկայագրման այս ծրագիրը կազմված է եղել երկու բաղադրիչներից` հիմնական և խորացված, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում կազմակերպվել են մեկ տարի տևողությամբ ուսուցում և որակավորման քննություններ: Ուսումնական դասընթացների մեծ մասը կատարել են Մեծ Բրիտանիայի որակյալ ակտուարները: Ուսուցման ծրագիրը կազմվել էր միջազգային չափորոշիչներին համապատասխան: Խորացված վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանը դրական արդյունքներով հիմնական դասընթացն ավարտելն էր: Հիմնական դասընթացըմեկնարկելէ 2008թ. մայիսին և ավարտվել 2009թ. փետրվարին: Ծրագրի երկրորդ և խորացված դասընթացի առաջին փուլերը տեղի են ունեցել 2009թ. փետրվարից մինչ 2010թ. հուլիսը:

Հիմնական որակավորմանդասընթացի շրջանավարտները կարող են արտոնագրվել ԿԲ-ի կողմից որպես ապահովագրական ընկերությունների պատասխանատու ակտուարներ: Ծրագիրը միաժամանակ նրանց հնարավորություն է տվել կատարելու ակտուարական այլ աշխատանքներ բանկերում, կենսաթոշակային հիմնադրամներում, պետական և առևտրային կառույցներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---