2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 230.2 հազար զբոսաշրջիկ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2010թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 230154 զբոսաշրջիկներ, 2009թ. նույն ժամանակաշրջանի 206994 զբոսաշրջիկների դիմաց:

Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 232058 մարդ կամ 2009թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 114.6%:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---