ՀՀ կառավարությունը 65,5 մլն դրամ է տրամադրել Տաթևի ճոպանուղու գովազդի համար 5 օգոստոսի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 5-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում: Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 32,3 դրամ` Հալիձոր և Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով։ ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ այդ գումարով բարեկարգվելու են Հալիձոր և Շինուհայր գյուղերը, որոնց սոցիալական կյանքը զգալիորեն կբարելավվի։ Աշխատանքը նախատեսված է Տաթևի ճոպանուղու կառուցման և բացման միջոցառումների շրջանակում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 65,5 հազար դրամ` Տաթևի վանական համալիրի և Տաթև-Հալիձոր ճոպանուղու բացման արարողությունը ներկայացնող տեսահոլովակների պատրաստման և Եվրանյուզ հեռուստաալիքով հեռարձակելու, 27,7 հազար դրամ` Հայաստանում «Նեշնըլ Ջեոգրաֆիք Թրևլեր» ամսագրի տարածաշրջանային ներկայացուցիչների «Ճամփորդություն առանց սահմանի» գիտաժողովի կազմակերպման նպատակով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |