Հայաստանում էներգետիկ ոլորտի համար վարկային կազմակերպություն կհիմնադրվի 5 օգոստոսի 2010 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը օգոստոսի 5-ին կայացած գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին պարտավորեցրել է ապահովել ՀՎԷԷ հիմնադրամի կողմից 100 տոկոս մասնակցությամբ վարկային կազմակերպության հիմնադրումը` էներգետիկ ոլորտում ներդրողների վարկային պահանջարկի բավարարման նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ընկերության կազմակերպաիրավական տեսակը կլինի փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)` 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ «Այն ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդնելու համար հիմնադրամին կհատկացվի ՀԲ աջակցությամբ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ծրագրի միջոցներից մարված գումարների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |