Շահումով խաղի, խաղատան վիճակախաղի կազմակերպման ոլորտից գանձվել է 315 մլն դրամի չափով պետական տուրք 6 օգոստոսի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրել է 11 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման արտոնագիր, 13 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման արտոնագրերը ուժը կորցրած է ճանաչել: Նույն ժամանակահատվածում 14 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման արտոնագրերի գործողությունը կասեցվել է: Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 9 մլն 100 000, 7 մլն 600 000 և 600 000 դրամի չափով: Նախազգուշացում է կիրառվել 18 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման արտոնագրերի նկատմամբ: 01.01.2010-01.08.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 315 մլն դրամի չափով պետական տուրք, որից 215 մլն դրամը` շահումով խաղերի, 100 մլն դրամը` խաղատների գծով: Օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 95 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման արտոնագրեր: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կպերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |