ՀՀ փոխվարչապետն այսօր այցելեց «Սևան-Հրազդան» կասկադ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ «Սևան-Հրազդան կասկադի» Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցի ձկնորսիչ կառույցում` այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Սևանա լճի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված` ձկնորսիչ կառույցում ընթանում են կառույցի պատնեշների բարձրացման աշխատանքներ, որի իրականացման համար «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությունը ներգրավել է վարկային միջոցներ:

Փոխվարչապետին տեղեկացրին, որ աշխատանքներն ընթանում են առանց թերությունների և առաջիկայում կավարտվեն, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---