Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման նպատակով ստորագրվեց վարկային համաձայնագիր![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվեց 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը հանդիսանում է ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 մլն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասը: Այդ գումարից ևս 5 մլն եվրո վարկ տրամադրվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. մարտի 10-ին, իսկ մյուս 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով: Գումարն ուղղվելու է Երևանի մետրոյի համակարգի վթարային վերականգնման ներդրումային ծրագրի իրականացմանը, որի շրջանակում այս փուլում կվերականգնվի մետրոյի շարժակազմը, կվերանորոգվեն մաշված երկաթուղագծի և էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, կփոխվեն տեխնիկական գնացքն ու պոմպակայանները` մետրոյի անվտանգ ու հարմարավետ շահագործումն ապահովելու նպատակով: Ծրագրի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |