«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ շահագործման է ներկայացնում «Cash-in» գործառնությամբ բանկոմատ

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ շահագործման է ներկայացնում «Cash-in» գործառնությամբ բանկոմատ

PanARMENIAN.Net - «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ շահագործման է ներկայացնում «Cash-in» գործառնությամբ բանկոմատ:

Сash-In բանկոմատները, բացի ստանդարտ գործարքներից, պլաստիկ քարտերի քարտապաններին հնարավորություն են տալիս կանխիկ դրամ մուտքագրել քարտային հաշվին դրամով, դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Բանկոմատը հնարավորություն է տալիս նաև այնպիսի վարկի մարում, ինչպիսին է օվերդրաֆտը և կոմունալ վճարների ընդունում:

Գումարի հաշվեգրումը կատարվում է on-line ռեժիմով, այսինքն` բանկոմատ մուտքագրված գումարը հասանելի է դառնում անմիջապես:

Տվյալ պահին Сash-In գործառնությամբ աշխատում է մեկ բանկոմատ, որը գտնվում է ք. Երևան, Թումանյան 1 հասցեով: Այս մասին հաղորդում է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---