Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին նվիրել է 61 տրակտորPanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը օգոստոսի 13-ին Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ներկա գտնվեց Ճապոնիայի կառավարության Հայաստանին տրամադրած 61 տրակտորների հանձնման արարողությանը, որին մասնակցում էին նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության նախարար Մանաբու Միագավան, դեսպանության առաջին քարտուղար Ջիրո Իիդան և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության մի շարք ներկայացուցիչներ: Ներկրված տեխնիկան կենտրոնացվել է Նուռնուս համայնքում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենատրակտորային կայանում, որտեղից դրանք կբաշխվեն հանրապետության մարզեր: Այս աջակցությունը կարևոր է ֆերմերների համար, ինչը հնարավորություն կտա նրանց գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և ավելի արդյունավետ կազմակերպել: Գյուղտեխնիկան Հայաստան է ներկրվել Ճապոնիայի կառավարության հատկացրած 170 մլն իեն արժողությամբ հերթական դրամաշնորհով` Ճապոնիայի «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության (ODA)» դրամաշնորհային աջակցություն սակավ ապահով ֆերմերների համար» ծրագրի շրջանակում: 1997 թվականից սկսած Հայաստանին տրամադրած Ճապոնիայի կառավարության դրամաշնորհների շնորհիվ արդեն ձեռք է բերվել 63 հացահատիկահավաք կոմբայն ու 366 տարբեր հզորության տրակտորներ` համալրված համապատասխան գյուղատնտեսական գործիքներով` ներառյալ այսօր հանձնված 61 տրակտորը: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |