Վրաստանի պարտքը Հայաստանին կազմում է $17 մլն

Վրաստանի պարտքը Հայաստանին կազմում է $17 մլն

PanARMENIAN.Net - Վրաստանի արտաքին պետական պարտքն աշխարհի 17 երկրներին 2010 թվականի հուլիսի վերջին կազմել է $546,7 մլն, որոնցից $17 մլն-ը բաժին է ընկնում Հայաստանին: Ինչպես հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը, խոշորագույն պարտատերերի թվում են Գերմանիան` $189,7 մլն, Ռուսաստանը` $117,4 մլն, Ճապոնիան` $55,8մլն, ԱՄՆ-ն` $36,8 մլն, Թուրքիան` $32,9 մլն և այլ երկրներ:

Ընդ որում, Վրաստանի պարտատերեր են հանդիսանում նաև միջազգային կառույցներ, որոնց նկատմամբ Վրաստանի ողջ պարտքը կազմում է $2 532,2 մլն: Այդ գումարից ամենախոշոր վարկը պատկանում է Համաշխարհային Բանկին` $1 240,4 մլն և Արժույթի միջազգային հիմնադրամին` $1 040,6 մլն: Դրա հետ մեկտեղ Վրաստանի արտաքին պետական պարտքի ողջ ծավալը 2010 թվականի հուլիսի վերջին կազմել է $3 583,5 մլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---