Իսրայելը, Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը ստեղծում են ավիամիություն17 օգոստոսի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Արաբական ընկերությունների բողոքներն` ուղղված միջազգային ավիափոխադրումների միություններից մեկում «Էլ-Ալ»-ը ներգրավելու դեմ, իսրայելցիներին ստիպեցին ձևավորել այլընտրանքային միություն; Այդ միությունը ստեղծելու գործում գործընկերներ դարձան Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի ավիաընկերությունները: «Էլ-Ալ» (Իսրայել), UTair (Ռուսաստան), «Աէրոսվիթ» (Ուկրաինա) և «Արմավիա» (Հայաստան) ավիաընկերությունները հռչակագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու իրենց մտադրության մասին, որը կոչվելու է WE (Western-Eastern): «Էդիոտ Ահրոնոտ» թերթի «Մամոն» տնտեսագիտական ներդիրի տվյալների համաձայն, 90 օրվա ընթացքում այդ չորս ընկերությունները պատրաստվում են ստորագրել մեծ ձևաչափի համաձայնագիր: Արդեն այլ ավիափոխադրողների, մասնավորապես, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների հետ բանակցություններ են վարվում, որի նպատակն է մեկ տարվա ընթացքում նոր ստեղծվող միության անդամների թիվն ավելացնել` հասցնելով մինչև 20-ի: WE-ն կդառնա ավիափոխադրողների միջազգային 4-րդ միությունը (արդեն գոյություն ունեն Star Alliance, SkyTeam, OneWorld ավիափոխադրողները): Սա այլընտրանքային միավորում է այն ընկերությունների համար, որոնք քաղաքական պատճառներով կամ ավելի հզոր «դաշնակիցներին» կուլ չգնալու ահից այլ միությունների մեջ չեն մտել: WE-ն ստեղծելու նախաձեռնությունը «Էլ-Ալ»-ինն է: Երկար տարիների ընթացքում այդ ընկերությունը փորձում էր մտնել գոյություն ունեցող միություններից մեկի կազմի մեջ: Սակայն այնտեղ արդեն կային արաբական երկրների ավիափոխադրողներ, որոնք կտրականապես դեմ էին Իսրայելի ներգրավմանը: Արդյունքում մեկ տարի առաջ «Էլ-Ալ»-ի ղեկավարությունը ռազմավարական որոշում կայացրեց` դադարեցնել գոյություն ունեցող միությունների «խնամակալությունը» և նոր միություն ստեղծել: Գործընկերներն այդ նախաձեռնությունից շատ շահ կկորզեն: Նրանք կարող են մեկ մեկու ինքնաթիռներն օգտագործել, ստեղծել համատեղ տեխսպասարկման համակարգ, միասին գնել նոր խոշոր ինքնաթիռներ ավելի ցածր գներով, միմյանց աջակցել` ուղևորների փոխլրացման հարցում: «Էդիոտ Ահրոնոտը» նշում է, որ այս ամենը միության յուրաքանչյուր անդամին կօգնի բարձրացնել իր աշխատանքի արդյունավետությունը և նկատելիորեն կրճատել ծախսերը, ինչպես նաև էականորեն լայնացնել թռիչքների ծավալը, գրում է IzRus-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |