2010 թվականի առաջին կիսամյակի արդյուքներով «Յունիբանկը» պահպանել է առաջատարի իր տեղը

2010 թվականի առաջին կիսամյակի արդյուքներով «Յունիբանկը» պահպանել է առաջատարի իր տեղը

PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին կիսամյակի արդյուքներով «Յունիբանկը» պահպանել է առաջատարի իր տեղը ժամկետային ավանդների շուկայում: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 63.1 մլրդ դրամ, ավելանալով հաշվետու տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.5 տոկոսով:

«Յունիբանկն» առաջարկում է ավանդների լայն տեսականի ամենահարմար պայմաններով: Վերջերս բանկը հանդես եկավ նոր առաջարկով` ներկայացնելով ֆիզիկական անձանց համար նախատեսված «Grand Prix» ավանդը: Ձևակերպելով այս ավանդը հաճախորդը ստանում է ոչ միայն երաշխավորված եկամուտ, այլև հնարավորություն է ձեռքբերում մասնակցելու 2010թ.-ի սեպտեմբերին կայանալիք խաղարկությանը, որի գլխավոր մրցանակը դեպի Կիպրոս երկու ուղեգիրն է: Ավանդը կընդունվի մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ը:

«Grand Prix» ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 365 օր ժամկետով և 11% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ: «Grand Prix»-ի բոլոր ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում ստանալու օվերդրաֆթ (վարկային միջոցներ)` ավանդի գումարի 80% չափով: Ընդ որում, առաջին երեսուն օրերի ընթացքում օվերդրաֆթի դիմաց տոկոսավճար չի գանձվում:

«ԹՈՓ 5» ավանդն առանձնանում է լողացող փոխարժեքով: Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ելնելով Հայաստանի հինգ առաջատար բանկերի միջին թվաբանական տոկոսադրույքից: Եռամսյակը մեկ ավանդի տոկոսադրույքը վերանայվում է, այսինքն ավանդի գործողության ընթացքում տոկոսադրույքը կարող է բարձրանալ: Ներկայումս տարեկան տոկոսադրուքյը կազմում է մինչեւ 12,28%: Դրա հետ մեկտեղ բանկն ավանդատուներին երաշխավորում է տոկոսադրույքի նվազագույն մակարդակը` 9-11% /կախված ավանդի ժամկետից/, որից ցածր տոկոսադրույքը իջնել չի կարող, անգամ եթե առաջատար բանկերն իջեցնեն իրենց տոկոսադրույքները:

Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11%` գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում եւ 7% տարեկան` ԱՄՆ դոլարով ներդնելու դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար, առավելագույն ժամկետը` 365 օր: Այս ավանդը ներդրած բոլոր հաճախորդներին անվճար տրամադրվում է պլաստիկ քարտ և UNIPAY կոմունալ վճարումների համակարգի քարտ:

Գումարի համալրման հնարավորություն է ընձեռում նաև «U-Lucky» ավանդատեսակը, սակայն ավանդի գործողության ընթացքում համալրվող գումարը չի կարող գերազանցել 6 մլն դրամը կամ 20 հազար դոլարը: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 10%: Ավանդատուները կարող են ձևակերպել օվերդրաֆտ` ներդրված ավանդի սկզբնական գումարի 80%-ի չափով: Ընդ որում, եթե օվերդրաֆտի գումարը չի գերազանցում 30 օրը, ապա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%:

«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչև 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչև 8,5%: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:

«Բազմարժութային» ավանդի գործողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն` ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչև 9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ: «Երաշխավորված» ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչև 12.7%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո: Ավանդի առավելագույն գումար սահմանված չէ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---