Կարեն Թամազյան. Հայաստանի ֆինանսական շուկան զարգացման մեծ պոտենցիալ ունի

Կարեն Թամազյան. Հայաստանի ֆինանսական շուկան զարգացման մեծ պոտենցիալ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական շուկան բավական զարգացած չէ, բայց մեծ պոտենցիալ ունի, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Կարեն Թամազյանը:

Նրա կարծիքով, 3-5 տարի անց երկրի ֆինանսական շուկան ավելի զարգացած կլինի իր նոր ֆինանսական և ներդրումային գործիքների շնորհիվ: «Եթե ՀՀ խորհրդարանը հաստատի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը, ապա կստեղծվեն ներդրումային հիմնադրամներ, որոնք ֆինանսական շուկայի հիմնական ինստիտուտներից են»,- ասել է նա:

Թամազյանը նաև ավելացրել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման դեպքում ֆինանսական շուկայի մասնակիցները շահագրգռված կլինեն ֆինանսական շուկայի զարգացման ուղիների, ներդրումային գործիքների ստեղծման մեջ:

Հայաստանում հունվարի 1-ից կներմուծվի կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, 2014-ից` պարտադիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---