Ի՞նչ ընթացք կստանան շուկայական կարտոֆիլային հարաբերությունները Հայաստանի բնակչության համար

Ի՞նչ ընթացք կստանան շուկայական կարտոֆիլային հարաբերությունները Հայաստանի բնակչության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի պարենային շուկայում գրանցվել է մի շարք մթերքների գների բարձրացում, այդ թվում` կարտոֆիլի, որը գրեթե առաջին տեղն է զբաղեցնում շարքային հայի օրաբաժնում: Իրավիճակը որոշել է բացատրել ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որի կարծիքով, կարտոֆիլի գների բարձրացումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ անցյալ տարիներին երկրում եղել է գերարտադրություն: «Անցյալ տարի կարտոֆիլը չի իրացվել, որի պատճառով այս տարի դրա աճեցումը կրճատվել է, ինչը հանգեցրել է գների բարձրացման»,- ասել է նա: Դրա հետ կապված` նա հավաստիացրել է, որ եթե հաջորդ տարի արտադրության ծավալները մեծանան, ապա դա իր հերթին կհանգեցնի գների նվազման, որոնք, սակայն, չեն կարող ինքնարժեքից ցածր լինել:

Անդրադառնալով ոչ միայն կարտոֆիլի, այլ նաև բոլոր գյուղատնտեսական ապրանքների բարձր գներին` նա ավելացրել է, որ նման իրավիճակը պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, ինչպես նաև երկրի կառավարության ոչ ադեկվատ աշխատանքով, այդ թվում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության:

Ինչ վերաբերվում է կարտոֆիլի արտահանման ծավալների ավելացմանը, որը նույնպես կարող է ազդել գների բարձրացման վրա, Լեռնիկ Ալեքսանյանը նշել է. «Այն ամենն, ինչ արտահանվում է, օգուտ է երկրին, քանի որ նպաստում է նրա զարգացմանը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---