Հայաստանի միջազգային համախառն պաշարները 2010 թ. երկրորդ եռամսյակում 6,5 տոկոսով կրճատվել են31 օգոստոսի 2010 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի միջազգային համախառն պաշարները 2010 թ. երկրորդ եռամսյակում կրճատվել են 124,3 մլն դոլարով կամ 6,5 տոկոսով և կազմել են 1786,9 մլն դոլար: ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում արտաքին ակտիվները կազմել են 1743, 5 մլն դոլար`եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 49,5 մլն դոլարով կամ 2,8 տոկոսով: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառման հատուկ իրավունքների ծավալը 2010 թ. հունիսի վերջում կրճատվել է երկրորդ եռամսյակի սկզբի համեմատ 63,3 տոկոսով (74,9 մլն դոլար) և կազմել է 43,5 մլն դոլար: Երկրի զուտ արտաքին պաշարները ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջում կազմել են 1136 մլն դոլար` եռամսյակի սկզբի 1256,8 մլն դոլարի փոխարեն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |